” Զառկա ” Քիմ. մաքրման ծառայություններ

” Զառկա” մաքրման ծառայություններ մատուցող ընկերությունը ձևավորվել է 2006 թվականին:

 

” Զառկա” լվացքատունն աշխատում է իր գործունեության հիմքում առաջին օրվանից ամրագրված հետևյալ սկզբուքներով.

 

1. Հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ

 

Մենք երաշխավորում ենք մատուցվող ծառայությունների որակը: Մաքրում ենք ցանկացած աստիճանի բարդություն ունեցող իրեր և փորձում ենք չմերժել մեր հաճախորդներին, բացառությամբ, երբ մաքրումը կարող է վնասել ապրանքը: Ընկերության որակի բարձր չափորոշիչներն ապահովված են յուրաքանչյուր պատվերին անհատական մոտեցման և խիստ հսկողության շնորհիվ:

 

2. Ապահովել մաքսիմում հարմարավետություն

 

Մենք հարգում և գնահատում ենք մեր հաճախորդներին: Կարևորում ենք նրանցից յուրաքանչյուրի կարծիքն ու մեր հանդեպ ունեցած վստահությունը: Ջանում ենք սպասարկել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ բացառապես կատարելով անհատական լվացք և անվճար առաքում:

 

3. Մաքրումն իրականացնել հնարավորինս էկոլոգիապես անվտանգ նյութերով, ինչպես առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար:

 

Մենք հետևում ենք ոլորտի արդյունաբերական զարգացման միտումներին և ջանք չենք խնայում մեր գործունեությունում օգտագործել միայն լավագույն նյութեր, որոնք ընտրվում են ըստ մաքրման հնարավորության՝ ապահովելով արդյունավետ մաքրում և խնամք: Իսկ կաշվե և թավշյա իրերի համար նախատեսված ներկերի լայն տեսականին հնարավորություն է տալիս վերականգնել գրեթե ցանկացած երանգ:

 

“Զառկա” մաքրման ծառայություններ մատուցող ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող հատուկ սարքավորումներով, ինչն էլ մեր մաքուր գործի գրավականն է:

Գորգերի լվացում, բրդերի լվացում, gorgeri lvacum , brderi lvacum , bardzeri maqrum

© 2022 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են